Մայիսի 9-ի վաղ առավոտյան օպերացիային մասնակցած գումարտակներն արդեն Շուշիում էին, հավաքվել էին Սուրբ Ղազանչեցոցի շուրջ, բայց ներս մտնել չէին շտապում։
Շուշիի ազատագրումն արցախյան պատերազմի շրջադարձային էջերից էր։ Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած օպերացիան հանկարծակիի բերեց թշնամուն և ընդամենը մեկ գիշերվա ընթացքում մերոնց հաջողվեց հետ բերել Շուշին։ Մայիսի 9-ի վաղ առավոտյան օպերացիային մասնակցած գումարտակներն արդեն Շուշիում էին, հավաքվել էին Սուրբ Ղազանչեցոցի շուրջ, բայց ներս մտնել չէին շտապում։ Թշնամին խուճապահար մի ամբողջ զինանոց էր թողել ու փախել, մերոնք էլ մտավախություն ունեին, որ եկեղեցին գուցե ականապատված է: