2015 թվականի մարտի 19-ին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը դիվերսիոն հարձակման փորձ կատարեց:
2015 թվականի մարտի 19-ին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը դիվերսիոն հարձակման փորձ կատարեց: Հայ մարտիկները կասեցրին թշնամու հարձակումն ու մեծ կորուստներով նրանց հետ շպրտեցին: Սակայն մարտի ընթացքում վիրավորվեց և աջ ձեռքը կորցրեց լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը: Մի քանի ամիս անց լեյտենանտը դարձյալ իր զինվորների կողքին էր, բայց արդեն թիկունքային զորամասերից մեկում: