Տրանսպորտային, տնտեսական զարգացման ու այլ գերատեսչությունների ղեկավարները շուտով կմշակեն ճանապարհային քարտեզը:
Գյուղտեխնիկա, թե կարկտաբեր ամպեր ցրող թնդանոթի մատակարարում լինի՝ մոսկովյան այցի պայմանավորվածությունները չպետք է ուշանան: «Երկաթը տաք-տաք ծեծելու» սկզբունքով վարչապետը տնտեսական զարգացման նախարարին էլ հորդորեց արագացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, նաև, որ ապահովեն ռուսական կապիտալը հասնի Իրանի սահմանին բացվող Մեղրիի ազատ տնտեսական գոտի: