Ամերիկյան մամուլը հիշեցնում է, որ Թրամփի ընտրարշավի ժամանակ շատ քննադատներ են նշել, որ Ամերիկան վերածվելու է ավտորիտար պետության
Թրամփի ընրտրվելուց հետո կտրուկ աճել են Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիա վեպի ամերիկյան վաճառքի ծավալները: Անցած 2 ամսում գրքի 47 հազար օրինակ է վաճառվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 հազարի դիմաց:
Նախորդ շաբաթ էլ տպվել է վեպի ևս 75 000 նոր օրինակ: Ամերիկյան մամուլը հիշեցնում է, որ Թրամփի ընտրարշավի ժամանակ շատ քննադատներ են նշել, որ Ամերիկան վերածվելու է ավտորիտար պետության, ոմանք էլ ծայրահեղ հայտարություններ էին անում՝ նշելով, որ Թրամփը միջուկային պատերազմ է սկսելու: