Եղեռնի դանիական ճանաչումը, ինչպես վկայում են այդ երկրի քաղաքական ու պատմագիտական շրջանակները, վաղուց է հասունացել:
Դանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու Հայոց Ցեղասպանության մասին F3 բանաձևը: Եղեռնի դանիական ճանաչումը, ինչպես վկայում են այդ երկրի քաղաքական ու պատմագիտական շրջանակները, վաղուց է հասունացել: Դանիական արխիվներում պահվում են միսիոներների ու դիվանագետների հազարավոր փաստաթղթեր ու վավերագրեր Հայոց ցեղասպանության մասին:
«Առաջին անգամ է, որ Դանիայի խորհրդարանն այսպես միավորվում է և միաձայն քննադատում Թուրքիային՝ Հայերի Ցեղասպանությունը ժխտելու համար: Ակնհայտ է, որ այսօր բոլոր կուսակցությունները միավորվելու են, որովհետև այս իրավիճակում անհնար է չքննադատել Թուրքիային»,- ասել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Վիլմուլսենը: