Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատային գերմրցաշարի 10-րդ տուրում տպավորիչ հաղթանակից հետո դարձյալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:
Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատային գերմրցաշարի 10-րդ տուրում տպավորիչ հաղթանակից հետո դարձյալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Ի՞նչը ներշնչեց նրան խաղալ նման հարձակողական ոճով, որը հանգեցրեց շախմատային ծագող աստղ Ռիխարդ Ռապորտի հանդեպ ջախջախիչ հաղթանակի։ Արոնյանը, իրեն բնորոշ անմիջականությամբ պատասխանել է, որ խաղից առաջ այցելել էր Հառլեմում բացված ցուցահանդես, որտեղ էլ ոգեշնչվել է իր տեսած նկարներից մեկից։ Ցուցահանդեսում դիմանկարներից մեկը շատ նման էր իմ առաջին մարզչին՝ Մելիք Խաչիյանին։ Նա հարձակողական ոճի շախմատիստ է։ Կարծես ինձ համար ազդակ լիներ, որ պետք է հարձակողական խաղամ, դա այն խաղաոճն էր, որ Մելիքը կցանկանար, որ ես ցուցադրեի։