Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության հարցը հատուկ հսկողության տակ է:
2013-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Ռուսաստանում պատիժ կրող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կհետազոտվի և բուժում կստանա քաղաքացիական hիվանդանոցում:
Հայաստանի ՄԻՊ գրասենյակի դիմումով ռուս գործընկերները հատուկ այցելել են Հարությունյանի պատժախուց, ծանոթացել նրա վիճակին, որը, բժիշկների գնահատմամբ, բավարար է: Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության հարցը հատուկ հսկողության տակ է: