Հայաստանը միջազգային ներդրողներին մեր երկիր է հրավիրում՝ զարգացնելու արևային էներգետիկան:
Հայաստանը միջազգային ներդրողներին մեր երկիր է հրավիրում՝ զարգացնելու արևային էներգետիկան. Գեղարքունիքում կառուցվող առաջին 50 մեգավատանոց Մասրիկի կայանի համար մրցույթ հայտարարելուց առաջ՝ Երևանում այսօր մեկնարկել է բիզնես-համաժողով ու վերականգնվող էներգիային նվիրված ցուցահանդես ՀՀ նախագահի մասնակցությամբ: Ֆրանսիայից, Իսպանիայից, Չինաստանից, նաև արաբական աշխարհից ժամանած էներգետիկ բիզնեսների ներկայացուցիչներին Սերժ Սարգսյանը ողջունել է «այստեղ ծրագրեր իրականացնելու» առաջարկով: Շեշտել՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ հոսանքի բարձրավոլտ նոր գծեր կառուցելով՝ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ էներգետիկ շուկան դեպի Թեհրան ու ավելի հեռու տարանցող ուղի: