Ուկրաինացի Վոլոդիմիր Արիևը, թեմայի մեջ է խցկել հակամարտության գոտիները, ներմուծել ադրբեջանցիների բաղձալի «գրավյալ տարածք» ձևակերպումը:
ԵԽԽՎ-ն 100 կողմ, 15 դեմ ձայնով ընդունել է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը: Ուկրաինացի Վոլոդիմիր Արիևը, թեմայի մեջ է խցկել հակամարտության գոտիները, ներմուծել ադրբեջանցիների բաղձալի «գրավյալ տարածք» ձևակերպումը: Հայկական պատվիրակությունից «Օրակարգին» պարզաբանել են, որ նախկինում, երբ խնդիրը միայն Ղարաբաղ-Ադրբեջանին է վերաբերել, շատ պատվիրակներ են աջակցել հայկական կողմին, բայց այս դեպքում այլ հակամարտություններ էլ են ներառվել զեկույցում, հենց այդ պատճառով էլ այս անգամ նրանց չի հաջողվել մեզ համար դրական դիրքորոշում արտահայտել: Հայկական պատվիրակությունից քննարկման ընթացքում էլ հայտարարել են, որ զեկույցի հեղինակը չի այցելել Լեռնային Ղարաբաղ, անգամ հաշվի չեն առնվել Freedom House և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների զեկույցները, որոնցում ամրագրված է, որ Արցախի հանրպետությունում մամուլի ազատության վիճակը շատ ավելի բարվոք է, քան Ադրբեջանում: