Զինվորական կանոնադրության խիստ պահանջներ այստեղ չեն լինելու:
Հանգուցալուծվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի աղմուկ հանած պատմությունը: Կառավարության որոշմամբ «Փոքր Մհերը» և «Ապարանի ռազմամարզական վարժարանը» վերակազմավորվելու և դառնալու են «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց», որը գործելու է «Փոքր Մհերի» Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում:
Կրթության նախարարն այսօր կրթահամալիրի խորհրդի նիստում ասել է, որ այն լինելու է Ֆիզկուլտուրայի և նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ ավագ դպրոց, որտեղ կարող են սովորել նաև աղջիկներ:
Զինվորական կանոնադրության խիստ պահանջներ այստեղ չեն լինելու: