Միջերկրական ծովից մեր տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոն, որի ազդեցությունը արդեն զգալի է հանրապետության տարածքում կեսօրից սկսած:
Միջերկրական ծովից մեր տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոն, որի ազդեցությունը արդեն զգալի է հանրապետության տարածքում կեսօրից սկսած,- այսօր հայտնել է Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Այսօր երեկոյան ժամերին և ամսի 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 26-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Հունվարի 29-ի գիշերը ձյունը կշարունակվի, առավոտյան տեղումների ինտեսիվությունը կթուլանա: Հունվարի 30-ին այդ ցիկլոնը դուրս կգա հանրապետության տարածքից: