Թրամփը ստորագրել Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատվում է Սպիտակ տանն ու սկսում ազատվել նախկին նախագահ Բարաք Օբամայի թողած ժառանգությունից: Նախ նա չեղյալ է հայտարարել Օբամայի առողջապահական բարեփոխումները, հետո էլ ստորագրել Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին որոշումը: Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահը դա համարում էր գլխավոր ձեռքբերումներից մեկը: