Գերմանիայի Բունդեսթագի թրքուհի պատգամավոր Սևիմ Դաղդելենն անհանգստանում է Կարո Փայլանի անվտանգության համար:
Գերմանիայի Բունդեսթագի թրքուհի պատգամավոր Սևիմ Դաղդելենն անհանգստանում է Կարո Փայլանի անվտանգության համար: Նա մտավախություն ունի, թե նրան կարող են ձերբակալել: «Հայոց ցեղասպանության հիշատակումը խիզախ և ճիշտ քայլ էր։ Էրդողանը չի ուզում լսել պատմական ճշմարտությունը և չի կարող դա հանդուրժել», - հայտարարել է գերմանական խորհրդարանի թուրք պատգամավորը: Փայլանին առաջիկա երեք նիստին մասնակցությունից զրկելը Դաղդելենը հակաժողովրդավարական քայլ է համարում: