Նա այդ պաշտոնին հավակնող միակ թեկնածուն էր:
Ավստրալիայի ամենախոշոր նահանգի` Նոր Հարավային Ուելսի վարչապետ է նշանակվել Գլեդիս Բերեջիկլյանը։ Նա այդ պաշտոնին հավակնող միակ թեկնածուն էր: Բերեջիկլյանի նախնիները Ավստրալիա են գաղթել 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Գլեդիսը հրաշալի խոսում է հայերեն և ակտիվ մասնակցում է Սիդնեյի հայ համայնքի կյանքին, 2013-ին Արցախ է այցելել: Մինչև վարչապետը նշանակվելը եւս զբաղեցրել է կարևոր պաշտոններ, եղել է նահանգի տրանսպորտի նախարարը: