Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում Միացյալ նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է: Երդման արարողությունից հետո Սպիտակ տան ղեկավարը մտել է Օվալաձև աշխատասենյակ, ստորագրել է իր առաջին հրամանը:

Այն ենթադրում է սառեցնել պարտավորությունները, որոնք բխում էին 6 տարի առաջ Բարաք Օբամայի ընդունած առողջապահական բարեփոխումներից: Ժողովրդի շրջանում «Օբամաքեյր» անվանումը ստացած բարեփոխումները ենթադրում էին առողջության պարտադիր ապահովագրում, ինչը, ըստ որոշ գնահատականների, լուրջ հարված էր սոցիալապես խոցելի խավի գրպանին: Սպասվում է, որ շուտով Սպիտակ տունը սառեցնելու է Օբամայի ընդունած ևս մի քանի որոշումների կենսագործումը: