Օբամայից Թրամփ՝ իշխանությունը կստանձնի ու կհանձնի մեր հայրենակիցը:
Օբամայից Թրամփ՝ իշխանությունը կստանձնի ու կհանձնի մեր հայրենակիցը: ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն այսօրվանից ստանձնող Մայք Փենսն այդ գործընթացը վստահել է ամերիկահայ լոբբիստին: Քեն Նահիգյանն զբաղվելու է Թրամփի վարչակազմի ձեւավորման հարցերով: Նահիգյանը ժամանակին խորհրդատվական աշխատանք է կատարել նաեւ հայամետ կոնգրեսականների համար։