Տասը տարի առաջ այս օրը Ստամբուլի կենտրոնում, օրը ցերեկով սպանվեց "Ակոս" թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:
Տասը տարի առաջ այս օրը Ստամբուլի կենտրոնում, օրը ցերեկով սպանվեց "Ակոս" թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը: Բրիտանական «Ինդեփենդենթ»-ի բնորոշմամբ՝ նա Հայոց ցեղասպանության մեկ միլիոն, հինգ հարյուր հազար մեկերորդ զոհն էր: Հայ լրագրողի և հասարակական գործչի սպանությունը, ոճրին հաջորդած զարգացումներն ու հուղարկավորությունը օրեր շարունակ համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում էին: Հարյուր հազարավոր թուրքեր, քրդեր և քաղաքում ապրող տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ մեկ օրով Հրանտ և հայ դարձան: