ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շեշտում է՝ հայկական երկրորդ պետությունը փոփոխությունները նախաձեռնել է Արցախի անվտանգության պահանջներից ելնելով:
Արցախի սահմանադրական հանրաքվեն կանցկացվի փետրվարի 20-ին: Սահմանադրության բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շեշտում է՝ հայկական երկրորդ պետությունը փոփոխությունները նախաձեռնել է Արցախի անվտանգության պահանջներից ելնելով: Նրա խոսքով, խորհրդարանի հավանությանն արժանացած նախագծի վերջին հոդվածը կարևոր ձևակերպում է Արցախի տարածքային ամբողջականության համատեքստում: