Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ:
Արցախի սահմանին գիշերը հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարը: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ: Հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Մեր տղաները լիակատար վերահսկում են առաջնագիծը: