Երկու օր առաջ Ռուսաստանի 50-ամյա հայազգի քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ թռիչքի ժամանակ վիճաբանել է օդանավի անձնակազմի հետ, հայհոյել ուղեկցորդներին, սպառնացել հարվածել նրանց։
Քննչական կոմիտեն կզբաղվի Մոսկվա-Երևան չվերթի կարգազանց ուղևորի գործով, «Օրակարգի» թղթակցին հայտնել են ոստիկանությունից:
Երկու օր առաջ Ռուսաստանի 50-ամյա հայազգի քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ թռիչքի ժամանակ վիճաբանել է օդանավի անձնակազմի հետ, հայհոյել ուղեկցորդներին, սպառնացել հարվածել նրանց։ Ուղևորը չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին:
Օդանավի վարէջքից հետո անձնակազմն ահազանգել է իրավապահներին, որոնք բերման են ենթարկել ուղևորին եվ գործը հանձնել քննչական կոմիտեին։