Հանրապետության նախագահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է Ճանապարհային ոստիկանությունը բարեփոխելու ընթացքի մասին:
Հանրապետության նախագահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է Ճանապարհային ոստիկանությունը բարեփոխելու ընթացքի մասին: Սերժ Սարգսյանը ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների հետ շփումների որակի բարելավման, վարորդական վկայականների, պետհամարանիշների տրամադրման, ավտոմեքենաների պետական գրանցման հարցերին:
Նախագահն ընդգծել է նաև, նորարարությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով, միջոցառումների ժամանակացույցը պետք է լինի հստակ և չխախտվի ոչ մի դեպքում: