Սկզբում ասացին` մեկ երեխա է, հետո` երկու, վերջում` եռյակ ծնվեց:
Սկզբում ասացին` մեկ երեխա է, հետո` երկու, վերջում` եռյակ ծնվեց: Մաստարայում` Թադևոսյանների ընտանիքում, առավոտներն սկսվում են Շողակաթի, Հռիփսիմեի, Գայանեի ու Գևորգի աղմուկով: Սեդան 22 տարեկան էր, երբ իմացավ, որ փոքրիկի են սպասում: Պարզվեց՝ որդու սպասող ամուսնուն երեք դուստր պիտի նվիրի: