Ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը մասնակցելու խորհրդարանական ընտրարշավին և որտե՞ղ է իրեն տեսնում ընտրություններից հետո:
Անցնող շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու ժամ անցկացրեց լրագրողական լսարանի առաջ: Խոսեց առանց պաշտոնական լեզվի կարծրության ու PR արտահայտությունների փափկության:
«Ծանր, բայց կառավարելի» տնտեսության ախտորոշում, բուժման առաջին արդյունքներ ու նոր դեղատոմսեր: 100 օրվա տնտեսական ռեստարտի մասին հազար ու մի թիվ, փաստ ու նախաձեռնություն, որոնք երկրի կյանքը փոխելու նոր ազդակներ են տալիս: Այս ամենը շատ կարևոր է, բայց ամենա-հետաքրքիրը երկրի 14-րդ վարչապետի քաղաքակա՛ն նպատակներն են: Ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը մասնակցելու խորհրդարանական ընտրարշավին և որտե՞ղ է իրեն տեսնում ընտրություններից հետո: