Առաջին անգամ գործարկվելու է 12 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայան՝ տարեկան 70-80 մլն կՎտ էլեկտրաէներգիա արտադրողականությամբ:
Վերջին տարիներին հայկական երկու հանրապետություններում կառուցված փոքր ՀԷԿ-երի մեջ ամենամեծը կառուցվում է Քարվաճառի շրջանում: Առաջին անգամ գործարկվելու է 12 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայան՝ տարեկան 70-80 մլն կՎտ էլեկտրաէներգիա արտադրողականությամբ, ինչը Արցախի էլեկտրաէներգիայի սպառման 20-25 տոկոսն է կազմում: Շահագործումը նախատեսված է երկու ամսից: