Արցախյան շարժման ակտիվ մասնակիցն իր ուսանողների մեջ սերմանում է սեր ու հոգատարություն դեպի հայրենիքը:
1958 թվականին Գուրգեն Մելիքյանը թողեց Իրանն ու եկավ, հաստատվեց հայրենիքում: Ընդունվեց Երևանի պետական համալսարան. սկզբում ուսանող էր, հետո՝ դասախոս, հիմա արդեն գլխավորում է համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: Արցախյան շարժման ակտիվ մասնակիցն իր ուսանողների մեջ սերմանում է սեր ու հոգատարություն դեպի հայրենիքը: Ամեն տարի հարյուրավոր ուսանողներ նրա հետ այցելում են Արցախ ու տնկում ընկուզենիներ: