16-րդ դարում իտալացի փիլիսոփա Ջերոլամո Կարդանոն առաջարկեց օգտագործել մետաղական անոթ, որը պետք էր մոտեցնել ականջին և խոսել։
Դարեր շարունակ մարդիկ լսողությունը լավացնելու համար ինչեր ասես, որ չեն արել։ 16-րդ դարում իտալացի փիլիսոփա Ջերոլամո Կարդանոն առաջարկեց օգտագործել մետաղական անոթ, որը պետք էր մոտեցնել ականջին և խոսել։ Եվ այդպես մինչև 19-րդ դար։ 1810 թ. Վիեննայում Յոհան Մելցելը հատուկ Լյուդվիգ վան Բեթհովենի համար ստեղծեց լսողական խողովակի իր տարբերակը։