Արցախի իշխանությունները պատրաստ են ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Գիշերը հակառակորդը շուրջ 50 անգամ խախտել է հրադադարը շփման գծի բոլոր ուղղություններով: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում: Ի դեպ՝ ԵԱՀԿ առաքելությունը վաղը դիտարկում կանցկացնի հենց Մարտունու ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արեւելքում: Արցախի իշխանությունները պատրաստ են ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: