«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:

-
Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն
-
Երգը պետք է նախկինում հրապարակված չլինի
-
Երգի բառերը չպետք է ունենան քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու
-
Երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ
-
Երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի
Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով
[email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր: Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Կիեւում: