Կալիֆորնիայում կայացած «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխությանը բացարձակ ռեկորդ է գրանցել ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլը:
Կալիֆորնիայում կայացած «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխությանը բացարձակ ռեկորդ է գրանցել ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլը: Այն հաղթել է առաջադրված բոլոր 7 անվանակարգերում: «Լավագույն դրամա» անվանակարգում մրցանակ ստացել է Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը: Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել բրիտանական թագավորական ընտանիքի մասին պատմող «Թագը»: Հանրահայտ «Գահերի խաղը» որևէ անվանակարգում չի հաղթել: Անհատական մրցանակների են արժանացել դերասաններ Քեյսի Աֆլեքը ու Ռայան Գոսլինգը, դերասանուհիներ Իզաբել Յուպերը ու Էմմա Սթոունը: