Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա անցած տարվա ընթացքում իր հավաքականի հետ միասին նվաճել է Եվրոպայի գավաթը, իսկ «Ռեալի» հետ՝ Չեմպիոնների գավաթը:
Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի The best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան 2016-ի ֆուտբոլային աշխարհում տարբեր անվանակարգերում լավագույն ֆուտբոլային գործիչները:
Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա անցած տարվա ընթացքում իր հավաքականի հետ միասին նվաճել է Եվրոպայի գավաթը, իսկ «Ռեալի» հետ՝ Չեմպիոնների գավաթը: Ռոնալդուն լավագույնն էր ճանաչվել նաև «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում:
Նշենք, որ լավագույն ֆուտբոլիստին ընտրել են ՖԻՖԱ-ի անդամ հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները:
Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց անգլիական «Լեսթերի» իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին: Նրա գլխավորությամբ համեստ ավանդույթներ ունեցող թիմը դարձավ Անգլիայի չեմպիոն:
Լավագույն կին ֆուտբոլիստը ամերիկուհի Կարլի Լլոյդն է, իսկ լավագույն գոլի՝ Պուշկաշի անվան մրցանակը ստացավ մալայզիացի Մոդ Ֆաիզ Սուբրին:
«Արդար խաղի» մրցանակը ստացավ կոլումբիական «Աթլետիկո Նասիոնալը»: Այս թիմը հրաժարվեց Հարավային Ամերիկայի գավաթից՝ այն զիջելով բրազիլական «Շապեկոենսեին» այն բանից հետո, երբ բրազիլական թիմի ֆուտբոլիստների մեծ մասը և ակումբի այլ անդամներ ավիավթարի զոհ դարձան։