Ստրասբուրգում դիվանագիտական նոր առճակատում է հասունանում
Ստրասբուրգում դիվանագիտական նոր առճակատում է հասունանում: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակները պատրաստվում են հակահարված տալ Ադրբեջանի հերթական հակահայկական գրոհներին:
Նախորդ տարվա հայտնի զեկույցի տապալումից հետո, Ադրբեջանը փորձում է եվրապատգամավորների օրակարգ բերել մեկ այլ փաստաթուղթ, որտեղ կլինի «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» արտահայտությունը: Այդ նախագիծը հակամարտության գոտիներում խոսքի ազատության մասին է: