Հյուսիսային պողոտայի բարեգործական տնակներից մեկում վաճառվում են աուտիզմով անձանց, բռնության ենթարկված կանանց ու մանկապարտեզի երեխաների ձեռքի աշխատանքները:
Հյուսիսային պողոտայի բարեգործական տնակներից մեկում վաճառվում են աուտիզմով անձանց, բռնության ենթարկված կանանց ու մանկապարտեզի երեխաների ձեռքի աշխատանքներ: Ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պատրաստել է նվեր այն մարդկանց համար, որոնք կցանկանան փոքրիկ ներդրում ունենալ Արցախի զինծառայողների հիվանդ երեխաներին օգնելու գործում: Աշխատանքներն էլ ունեն սիմվոլիկ գներ: