ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել միջադեպի մասին տեղեկությունը:
«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել միջադեպի մասին տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին տեղի ունեցած բավական ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա»,- հայտարարել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ըստ գլխավոր քարտուղարի, թվում էր, թե հակամարտության կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: «Սակայն տարածաշրջանից ստացվող վերջին տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն են առաջացնում», - ամփոփում է Բորդյուժան: