Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։
Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ Հայկական կողմը վերահսկում է իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։ Մարտական գործողությունների հետևանքով երկու կողմերն էլ ունեն կորուստներ: Հայաստանի պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: