Նախագահ Սարգսյանն այսօր արտգործնախարարությունում Ամանորի առթիվ կազմակերպված ընդունելությանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունների մասին:
Նախագահ Սարգսյանն այսօր արտգործնախարարությունում Ամանորի առթիվ կազմակերպված ընդունելությանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունների մասին:
Ղարաբաղյան խնդրի առնչությամբ նախագահը նշել է, որ պարբերաբար հրապարակ են նետվում կարգավորման այսպես կոչված տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ վարկածներ: Սկսած 2007-ից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որպես բանակցությունների հիմք, որևէ տեղ չի քննարկվել: