Արման Թաթոյանը 2016-ին մոտ 5000 դիմում-բողոք է ստացել:
Մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ամփոփում է անցած տարին: Արման Թաթոյանը 2016-ին մոտ 5000 դիմում-բողոք է ստացել:
Բողոքների առատությամբ մայրաքաղաքից հետո Շիրակի մարզն է, մարդիկ բողոքում են տարբեր խնդիրներից՝ սոցիալական, դատական, սեփականությանը առնչվող, խախտումների թվով աչքի են ընկել ուժային կառույցները: