Կործանված ինքնաթիռում եղել է 93 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ: Ավիավթարի հետևանքով զոհվածների ցանկում երկու հայկական ազգանուն կա:
Դեկտեմբերի 25-ի լուսաբացին Սոչիից Լաթաքիա ուղևորվող ինքնաթիռը թռիչքից երկու րոպե անց անհետացավ ռադարներից: Այնուհետև պարզվեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154-ը Սոչիի մոտ ընկել է Սև ծովը:
Քննարկվում է օդանավի կործանման մի քանի վարկած, ընդ որում, հենց սկզբից շրջանառության մեջ դրված ահաբեկչության վարկածը Դաշնության իրավապահները կտրականապես հերքել են: Կործանված ինքնաթիռում եղել է 93 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ: Ավիավթարի հետևանքով զոհվածների ցանկում երկու հայկական ազգանուն կա: