Նախագահ Սարգսյանը գործարարների հետ խոսել է նոր գաղափարներ առաջ քաշելու, նոր շուկաների ուսումնասիրություն անցկացնելու կարեւորության մասին:
Տարվա ավարտին երկրի գործարար էլիտան այսօր Բաղրամյան 26-ում էր: Նախագահ Սարգսյանը գործարարների հետ խոսել է նոր գաղափարներ առաջ քաշելու, նոր շուկաների ուսումնասիրություն անցկացնելու կարեւորության մասին:
Նա առաջնահերթ խնդիր է համարել կառավարության և գործարար համայնքի փոխվստահության ամրապնդումը, համոզմունք հայտնել, որ գալիք տարիները բեկումնային են լինելու մեզ համար: