Պայծառ Ներսեսյանն արդեն յոթ տարի պայքարում է իր երեխային բառացիորեն ոտքի կանգնեցնելու համար:
Պայծառ Ներսեսյանն արդեն յոթ տարի պայքարում է իր երեխային բառացիորեն ոտքի կանգնեցնելու համար: Երեխան հենաշարժողական խնդիրներ ունի, մի ոտքը վիրահատել են, մյուս ոտքի վիրահատությունը նախատեսվում է գարնանը: Միայնակ մոր ամենամեծ երազանքը եւ ամենամեծ ակնկալիքը գալիք տարուց՝ իր տղային քայլելիս տեսնելն է: