Հայաստան ապրանք բերողների բարդագույն խնդիրը շարունակում է մնալ պարբերաբար փակվող Վերին Լարսը: 10 խոշոր ներկրողներն իրենց խնդիրները ներկայացրել են վարչապետին:
Կառավարությունը Լարսին այլընտրանք է փնտրում, գործարարներին ասել է Կարեն Կարապետյանը: Մինչ այդ՝ Հայաստան են հասել Լարսում երկու շաբաթ ձյան թակարդի մեջ մնացած առաջին բեռնատարները: