Զինված անձը նրա վրա հարձակում է գործել: Թուրքիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել սպանությանը:
Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը:
Զինված անձը նրա վրա հարձակում է գործել: Թուրքիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել սպանությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մանրամասն զեկույց պատրաստել տեղի ունեցածի վերաբերյալ:
Ավելի ուշ պարզվել է մարդասպանի ինքնությունը՝ նա 1994-ին ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշն է, որը 2,5 տարի ծառայել է Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումում: Ոստիկանության գործողությունների արդյունքում Ալթընթաշը սպանվել է:
Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ դեսպան Կարլովի սպանության կազմակերպիչները նպատակ ունեն խափանելու ռուս-թուրքական մերձեցման գործընթացը և երկու երկրների համատեղ պայքարն ընդդեմ ահաբեկչության: ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ ի պատասխան այս սպանության, էլ ավելի է խորացնելու պայքարն ընդդեմ ահաբեկչության: