Ատոմակայանը սեզոնային նորոգման ու միջուկային վառելիքով լիցքավորման էր կանգնել սեպտեմբերի 20-ից:
Մեծամորի ատոմակայանը գիշերվանից վերսկսել է հոսանքի արտադրությունը ու ցանցերին նորից էլեկտրաէներգիա է մատակարարում: Ատոմակայանը սեզոնային նորոգման ու միջուկային վառելիքով լիցքավորման էր կանգնել սեպտեմբերի 20-ից: Մասնագետներն այս ընթացքում, ԱԷԿ-ի սարքերի անվտանգությունը ստուգելու հետ մեկտեղ, նաև իրականացրել են կայանի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի միջոցառումները,- տեղեկացնում են Էներգետիկ գերատեսչությունից: