Բոլորից գաղտնի նա մեկնել է Մինսկ, մասնակցելու Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կոնտակտային խմբի բանակցություններին:
Ուկրաինացի պատգամավորները նրան մեղադրում են պետական դավաճանության, լրտեսության, իշխանության բռնի տապալման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության համար ու նախագահ Պորոշենկոյից պահանջում են գործ հարուցել նրա դեմ: Պատճառը Սավչենկոյի ինքնագործունեությունն է: Բոլորից գաղտնի նա մեկնել է Մինսկ, մասնակցելու Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կոնտակտային խմբի բանակցություններին: Սավչենկոն հանդիպել է Դոնեցկի ու Լուգանսկի չճանաչված հանրապետությունների ղեկավարների հետ, ինչն էլ մեծ աղմուկ է առաջացրել Ուկրաինայում: