Առաջին ալիքի ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ին, կցուցադրվի գիտության ոլորտում ամենասպասված և հեղինակավոր իրադարձություններից մեկը՝ Նոբելյան մրցանակաբաշխությունը:
Առաջին ալիքի ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ին, կցուցադրվի գիտության ոլորտում ամենասպասված և հեղինակավոր իրադարձություններից մեկը՝ Նոբելյան մրցանակաբաշխությունը: Այն կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը:
Նոբելյան մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում շվեդական և նորվեգական հանձնաժողովները մրցանակ են շնորհում հեղինակավոր գիտական ձեռքբերումների, մշակույթի ոլորտում ներդրումների և հասարակության զարգացմանը նպաստելու համար:
Նոբելյան մրցանակը շնորհվում է ֆիզիկա, քիմիա, բնախոսություն և բժշկություն, գրականություն և խաղաղություն բնագավառների լավագույններին: 1968 թ-ից Շվեդական կենտրոնական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար՝ նվիրված Ալբերտ Նոբելի հիշատակին:
Մրցանակը տրվում է 1901 թվականից: 1901- 2016 թթ. ընթացքում Նոբելյանը մրցանակը, ընդհանուր առմամբ, շնորհվել է 579 անգամ: