Այժմ Սիրիական բանակի վերահսկողության տակ է քաղաքի շուրջ 52 տոկոսը:
Այժմ Սիրիական բանակի վերահսկողության տակ է քաղաքի շուրջ 52 տոկոսը: Զինվորականները ոչնչացրել են Հալեպում գործող խմբավորումներից մեկի առաջնորդ Աբդել Ռահման Նուրին: Ասադի բանակը ազատագրել է նաև Դամասկոսի հարևանությամբ գտնվող Աթթալ խոշոր քաղաքը: Գրոհայինները, օգտվելով հայտարարված համաներումից, լքել են քաղաքը: Բանակայինները նրանց են տրամադրել 44 ավտոբուս: Նախորդ շաբաթվա ընթացքում Սիրիայում համաներման է արժանացել շուրջ 2500 զինյալ: