Դժվարանացանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, հանրապետության տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին մերկասառույց է: Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին ձյուն է տեղում: Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտային գերատեսչությանը հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, նախատեսվում է վերսկսել այսօր՝ ժամը 15:00-ից: Այս պահին ավտոճանապարհի տվյալ հատվածում կա 558 տրանսպորտային միջոց, որից 420-ը՝ բեռնատար: