Վիտալի Բալասանյանն ասել է, որ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իշխանություններն ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, եւ կատարվում են համապատասխան համարժեք քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Թալիշի անվտանգությունը լիովին ապահովված կլինի: Խոսելով արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Վիտալի Բալասանյանն ասել է, որ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իշխանություններն ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, եւ կատարվում են համապատասխան համարժեք քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար: Արցախի հերոսը հավելել է, որ գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչների համար ապահովվելու են արտոնյալ պայմաններ: