Հայաստանն սկսում է նախապատրասվել անկախությունից հետո երկրում անցկացվելիք ամենանշանակալի միջազգային միջոցառմանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
Հայաստանն սկսում է նախապատրասվել անկախությունից հետո երկրում անցկացվելիք ամենանշանակալի միջազգային միջոցառմանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
Այն նախատեսվում է 2018-ին: 80-ից ավելի պետություն միավորող միջազգային խոշոր կազամակերպության նախագահությունը ստանձնում է Հայաստանը: Հզոր քաղաքական կառույցը աներկբա սատարում է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքը սկսելու հանձարարականը նախագահ Սարգսյանն այսօր տվել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Նախարար Նալբանդյանը զեկուցել է նաև հաջորդ շաբաթ Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:
Հանրապետության Նախագահը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված Եվրոպայում ՀՀ դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա՝ ուղղված հատկապես տնտեսության բնագավառում հետևողական և ակտիվ աշխատանքին՝ նկատի առնելով կառավարության նոր ծրագիրը և մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները: