Առաջին ալիքի ուղիղ եթերում այսօր՝ ժամը 21:30-ին, իրենց նախընտրած երգերով կմրցեն 5 մասնակիցները:
Առաջին ալիքի ուղիղ եթերում այսօր՝ ժամը 21:30-ին, «Ամենակարող երգիչ» նախագծի եզրափակիչ փուլն է: Իրենց նախընտրած երգերով կմրցեն 5 մասնակիցները՝ հետեւյալ հերթականությամբ.
01 Տաթեւ Ասատրյան
02 Արտակ Ալավերդյան
03 Սահակ Ավետյան
04 Զառա Մարկոսյան
05 Արթուր Հարությունյան
Եթերի ընթացքում կարող եք sms հաղորդագրություն ուղարկել 7003 կարճ համարին՝ նշելով Ձեր նախընտրած արտիստի երկնիշ համարը և օգնել, որ հենց նա դառնա «Ամենակարող երգիչ» նախագծի հաղթողը: 1 sms հաղորդագրության արժեքը 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է «Եթե բոլորը...» բարեգործական հիմնադրամին և օգտագործվելու է բարեգործական նպատակներով: