Սոմալիից 18-ամյա փախստականը նախ մեքենայով հարվածել մի քանի ուսանողի, ապա մեծ դանակով հարձակվել տարածքում գտնվողների վրա:
Ահաբեկչական հարձակում ԱՄՆ Օհայո նահանգի պետական համալսարանի տարածքում: Սոմալիից 18-ամյա փախստականը նախ մեքենայով հարվածել մի քանի ուսանողի, ապա մեծ դանակով հարձակվել տարածքում գտնվողների վրա: Դանակի հարվածներից 9 ուսանող ստացել է տարբեր աստիճանի վնասվածք, մեկի վիճակը ծանր է: Հարձակվողին ոստիկանները վնասազերծել են: Իրավապահ մարմինները կատարվածը որակում են ահաբեկչություն, քանի որ հանցագործը սոցկայքերում գանգատվել էր մահմեդականների նկատմամբ ճնշումներից: